Հուսալի Արտադրական Հոսքագծեր Չինաստանի Լավագույն Գործարաններից

Բիզնեսներին կապելով Չինաստանի առաջատար արտադրողների հետ՝ մենք ապահովում ենք սարքավորումների բարձր որակ և հուսալի համագործակցություն

ABOUT US

about

MALDEK-Ի ՄԱՍԻՆ

Համագործակցություն Չինաստանի Լավագույն Արտադրողների Հետ

Մենք կապ ենք ստեղծում միջազգային բիզնեսների և Չինաստանի առաջատար սարքավորումներ արտադրողների միջև։ Մենք ընդգրկում ենք բոլոր չինական նահանգները՝ տրամադրելով ամբողջական արտադրական լուծումներ Հայաստանում, Ռուսաստանում,  Վրաստանում, Եվրոպայում և ԱՄՆ–ում։ Մեր թիմը ստուգում է սարքավորումները, կազմակերպում թղթաբանությունն ու լոգիստիկան՝ ապահովելով հարթ ընթացք՝ պատվերից մինչև տեղադրում:

2018 թ-ին սկսելով շինարարական մեքենաներից՝ մենք ընդլայնել ենք մեր փորձառությունը՝ ներառելով համապարփակ արտադրական սարքավորումներ և լուծումներ բազմաթիվ ոլորտներում։ Մեր պայմանագրերը տալիս են ձեզ վստահություն յուրաքանչյուր գնման ժամանակ:

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՈՂՔԱԳԾԵՐ

Ամբողջական Լուծումներ Բոլոր Արտադրական Ոլորտների Համար

Բացահայտեք մեր արտադրական սարքավորումների լայն տեսականին, որոնք մատակարարվում են Չինաստանի ամենահուսալի գործարաններից։ Որակի և արդյունավետության ապահովման համար՝ յուրաքանչյուր ապրանք անձամբ ստուգվում է մեր կողմից։

 

Սննդամթերքի և Խմիչքների Արտադրություն

(խորտիկների վերամշակում, կաթնամթերք, հացաբուլկեղեն, միս և թռչնամիս, պահածոյացում, հյութ, գարեջուր, ջուր և այլն)

Տեքստիլի և Հագուստի Արտադրություն

(մանում, հյուսում, ներկում, գործվածք, կար, վերջնական մշակում)

Փաթեթավորման և Պիտակավորման Համակարգեր

(ավտոմատ փաթեթավորման մեքենաներ, պիտակավորում, լցոնում, կնքում, փաթեթավորում)

Շինանարարական Նյութերի Արտադրական Սարքավորումներ

(ցեմենտ, աղյուս, սալիկներ, ջերմամեկուսացում, ապակի, պողպատե կոնստրուկցիաներ)

Պլաստմասե և Քիմիական Վերամշակման Միավորներ

(պլաստմասե ձուլում, վերամշակում, քիմիական խառնուրդ, ներկեր, ռետին)

Էլեկտրոնիկայի և Էլեկտրական Մասերի Արտադրություն

(PCB մասեր, մալուխներ, մարտկոցներ, կենցաղային տեխնիկա)

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

Ամբողջական և
Վստահելի Լուծումներ

Վստահելի Գործընկերներ

Մենք միավորում ենք ամեն հաճախորդի Չինաստանի տարբեր ոլորտների առաջատար գործարանների հետ։

Որակ և Անվտանգություն

Յուրաքանչյուր սարքավորում ստուգվում է հենց տեղում մինչև պայմանագրի կնքումը:

Ամբողջական Սպասարկում

Մատակարարումից մինչև տեղադրում՝ մենք հոգ ենք տանում ամեն ինչի մասին։

Մենք կապում ենք աշխարհի գործարաններին Չինաստանի առաջատար արտադրողների հետ՝ ապահովելով, որ սկսած ստուգումից մինչև մատակարարում ամեն քայլ կատարվի ճշգրտությամբ ու հուսալիությամբ։ Սա հնարավորություն է տալիս կենտրոնանալ աճի վրա, մինչ մենք տրամադրում ենք արդյունավետ և անվտանգ արտադրական լուծումներ երկարաժամկետ հաջողության համար։

trusted partner

ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

Մեր Անցած Ուղին

Maldek-ը վստահելի կամուրջ է Չինաստանի առաջատար արտադրողների և աշխարհի միջև։ 2018-ից մենք մատակարարում ենք սննդի, տեքստիլի, փաթեթավորման և այլ ոլորտների արտադրական սարքավորումներ՝ կարևորելով որակն ու հուսալիությունը։ Մեր փորձառությունն ու ամբողջական ծառայությունները բիզնեսներին հնարավորություն են տալիս կենտրոնանալ զարգացման վրա, մինչ մենք ապահովում ենք անխափան մատակարարումներ։

trust
Տարի վստահելի փորձ արդյունաբերության մեջ
0 +
Երկիր՝ տարբեր մայրցամաքներում
0 +
Առաջատար բրենդերի ներկայացուցչություն
0 +
Հուսալի գործընկերներ ամբողջ աշխարհում
0 +

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Հաջողության Պատմություններ

together

Վստահելի գործընկեր, ով օգնեց մեզ «Armsponge» բրենդը հիմնելուց հետո ձեռք բերել մի շարք արտադրական հաստոցներ, որոնց շնորհիվ մենք այսօր արտադրում ենք՝ սպունգներ, լաթեր և տան մաքրության այլ պարագաներ: Մալդեկի թիմի շնորհիվ արտադրական հոսքագծերի և տեխնիկայի առաքումը եղավ շատ հեշտ և առանց խնդիրների։ Շնորհիվ կայուն համագործակցության, մենք այսօր կարողանում ենք արտադրել տարատեսակ պրոդուկտներ, որն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը շուկայում։

Վահրամ Հայրապետյան Ադանաս ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

Maldek-ի շնորհիվ մեր աշխատանքում զգալի առաջընթաց ունեցանք։ Նրանց միջոցով և մասնագիտական աջակցությամբ կարողացանք ձեռք բերել լազերային փորագրման, ապակու հղկման և եզրատման առաջատար սարքավորումներ, որոնք այսօր ուժեղացնում են մեր արտադրական հնարավորությունները։ Ամբողջ գործընթացը կազմակերպվեց հեշտ և վստահելի ձևով, մենք տեսնում էինք, որ մեր բեռները ապահով ձեռքերում էին։ Ուրախ ենք այս գործընկերությունը շարունակելու համար։

Գևորգ Ղազարյան Գելի Գլաս ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

Maldek-ի հետ համագործակցությունը մեզ լիարժեք վստահություն տվեց։ Նրանց աջակցությամբ մեր գործարանում տեղադրեցինք բարձրորակ սառույց պատրաստող մեքենաներ, որոնք այսօր մեր արտադրության կարևոր մասն են։ Մեծապես գնահատում ենք նրանց իրականացրած փաթեթավորման և առաքման վերահսկումը, որը երաշխավորեց անվտանգ մատակարարումը։ Նրանց նվիրվածությունն ու պատասխանատվությունը մեր համագործակցությունը դարձրին անչափ արդյունավետ։

Տիգրան Մոմջյան Բայազետ 1 ՍՊԸ-ի հիմադիր տնօրեն

Maldek-ի հետ համագործակցությունը մեզ համար իսկական շրջադարձային պահ դարձավ։ Նրանք ստանձնեցին բոլոր փաստաթղթերը և ապահովեցին, որ մեր նոր սարքավորումները հասնեն անվտանգ, ժամանակին և առանց որևէ վնասի։ Փոխանակ մտահոգվելու՝ մենք մեզ աջակցված էինք զգում յուրաքանչյուր փուլում։ Շատ մեծ թեթևություն էր տեսնել, թե ինչպես նրանց հոգատարությունն ու ճշգրտությունը կարևոր ներդրումը վերածեցին հանգիստ ու վստահելի փորձի։

Արման Հովհաննիսյան Ոսկե Հասկ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

Համագործակցությունը Մալդեկի հետ մեզ լիակատար վստահություն տվեց։ Ստացած կահույքի արտադրական հոսքագծերը մատակարարվեցին ճիշտ այնպես, ինչպես խոստացվել էր։ Արտադրանքի և առաքման մանրակրկիտ ստուգումներն ապահովեցին գործընթացի անխափան ու հարմարավետ ընթացքը։

Աշոտ Հովհաննիսյան ԼենիոԱրտե ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Պատասխաններ Ձեր Ամենահաճախ Տրվող Հարցերին

Մենք ունենք վեց հիմնական ոլորտ՝ սնունդ և խմիչք, տեքստիլ, փաթեթավորում, շինարարական նյութեր, պլաստիկ և քիմիա, ինչպես նաև էլեկտրոնիկա և էլեկտրական սարքավորումներ։

Մենք մատակարարում ենք արտադրական լուծումներ Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլ միջազգային շուկաներում։

Մեր թիմը անձամբ ստուգում է յուրաքանչյուր մեքենա, հաստատում դրա սարքին լինելը և ապահովում է իրավական պաշտպանություն՝ պայմանագրերի միջոցով։

Մենք սկսել ենք 2018 թ․ շինարարական տեխնիկաներից, և այնուհետև ընդլայնվել ենք՝ առաջարկելով համապարփակ արտադրական լուծումներ։

Հաճախորդները ստորագրում են պայմանագիր մեզ հետ, ոչ թե գործարանի։ Սա նվազեցնում է ռիսկերը, քանի որ մենք ունենք իրավական ուժ ունեցող պայմանագրեր մեր գործընկերների հետ։