Ոլորտներ

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Հոսքագծեր Բոլոր Արտադրական Ոլորտների Համար

Մշակման, շշալցման և փաթեթավորման ավտոմատացված սարքավորումներ։

Մանման, հյուսման, ներկման և կարի համար ամբողջական սարքավորումներ։

Ավտոմատ փաթեթավորման, պիտակավորման և նշագրման լուծումներ։

Սարքավորումներ ցեմենտի, աղյուսի, ապակու և պողպատի արտադրության համար։

Համակարգեր պլաստիկի ձուլման, քիմիական խառնուրդների արտադրության համար։

Սարքավորումներ PCB հավաքման, մալուխի և մարտկոցի արտադրության համար։

Automated equipment for processing, bottling, and packaging control.

Complete spinning, weaving, dyeing, and sewing machinery for all scales.

Automatic packing, labeling, and wrapping solutions for product operations.

Equipment for manufacturing cement, bricks, tiles, glass, and steel.

Systems for plastic molding, chemical mixing, and rubber manufacturing.

Machinery for PCB assembly, cable, and battery manufacturing.

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Գործընկերություն, Որը Տանում է Դեպի Զարգացում

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Հաջողության Պատմություններ

together

Վստահելի գործընկեր, ով օգնեց մեզ «Armsponge» բրենդը հիմնելուց հետո ձեռք բերել մի շարք արտադրական հաստոցներ, որոնց շնորհիվ մենք այսօր արտադրում ենք՝ սպունգներ, լաթեր և տան մաքրության այլ պարագաներ: Մալդեկի թիմի շնորհիվ արտադրական հոսքագծերի և տեխնիկայի առաքումը եղավ շատ հեշտ և առանց խնդիրների։ Շնորհիվ կայուն համագործակցության, մենք այսօր կարողանում ենք արտադրել տարատեսակ պրոդուկտներ, որն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը շուկայում։

Վահրամ Հայրապետյան Ադանաս ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

Maldek-ի շնորհիվ մեր աշխատանքում զգալի առաջընթաց ունեցանք։ Նրանց միջոցով և մասնագիտական աջակցությամբ կարողացանք ձեռք բերել լազերային փորագրման, ապակու հղկման և եզրատման առաջատար սարքավորումներ, որոնք այսօր ուժեղացնում են մեր արտադրական հնարավորությունները։ Ամբողջ գործընթացը կազմակերպվեց հեշտ և վստահելի ձևով, մենք տեսնում էինք, որ մեր բեռները ապահով ձեռքերում էին։ Ուրախ ենք այս գործընկերությունը շարունակելու համար։

Գևորգ Ղազարյան Գելի Գլաս ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

Maldek-ի հետ համագործակցությունը մեզ լիարժեք վստահություն տվեց։ Նրանց աջակցությամբ մեր գործարանում տեղադրեցինք բարձրորակ սառույց պատրաստող մեքենաներ, որոնք այսօր մեր արտադրության կարևոր մասն են։ Մեծապես գնահատում ենք նրանց իրականացրած փաթեթավորման և առաքման վերահսկումը, որը երաշխավորեց անվտանգ մատակարարումը։ Նրանց նվիրվածությունն ու պատասխանատվությունը մեր համագործակցությունը դարձրին անչափ արդյունավետ։

Տիգրան Մոմջյան Բայազետ 1 ՍՊԸ-ի հիմադիր տնօրեն

Maldek-ի հետ համագործակցությունը մեզ համար իսկական շրջադարձային պահ դարձավ։ Նրանք ստանձնեցին բոլոր փաստաթղթերը և ապահովեցին, որ մեր նոր սարքավորումները հասնեն անվտանգ, ժամանակին և առանց որևէ վնասի։ Փոխանակ մտահոգվելու՝ մենք մեզ աջակցված էինք զգում յուրաքանչյուր փուլում։ Շատ մեծ թեթևություն էր տեսնել, թե ինչպես նրանց հոգատարությունն ու ճշգրտությունը կարևոր ներդրումը վերածեցին հանգիստ ու վստահելի փորձի։

Արման Հովհաննիսյան Ոսկե Հասկ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

Համագործակցությունը Մալդեկի հետ մեզ լիակատար վստահություն տվեց։ Ստացած կահույքի արտադրական հոսքագծերը մատակարարվեցին ճիշտ այնպես, ինչպես խոստացվել էր։ Արտադրանքի և առաքման մանրակրկիտ ստուգումներն ապահովեցին գործընթացի անխափան ու հարմարավետ ընթացքը։

Աշոտ Հովհաննիսյան ԼենիոԱրտե ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

ԵԿԵՔ ՍԿՍԵՆՔ

Զարգացրեք Ձեր Բիզնեսը Լավագույնների Հետ

Ստուգված սարքավորումներ, համակարգեր և հարթ լոգիստիկա՝ մեկ վստահելի գործընկերոջ հետ։

LET'S GET STARTED

Power your business
with the best!

Verified equipment, complete systems, and seamless logistics—all in one trusted partnership.

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Պատասխաններ Ձեր Ամենահաճախ Տրվող Հարցերին

Որ ոլորտների համար եք տրամադրում արտադրական սարքավորումներ?

Մենք ունենք վեց հիմնական ոլորտ՝ սնունդ և խմիչք, տեքստիլ, փաթեթավորում, շինարարական նյութեր, պլաստիկ և քիմիա, ինչպես նաև էլեկտրոնիկա և էլեկտրական սարքավորումներ։

Ո՞ր երկրներում եք մատակարարում

Մենք մատակարարում ենք արտադրական լուծումներ Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլ միջազգային շուկաներում։

Ինչպե՞ս եք ապահովում սարքավորումների որակը?

Մեր թիմը անձամբ ստուգում է յուրաքանչյուր մեքենա, հաստատում դրա սարքին լինելը և ապահովում է իրավական պաշտպանություն՝ պայմանագրերի միջոցով։

Ինչո՞վ է Jining Maldek Trading Co Ltd-ն տարբերվում սովորական մատակարարներից

Մենք ոչ միայն սարքավորումներ ենք տրամադրում, այլ ապահովում ենք ամբողջական լուծումներ՝ ներառյալ ստուգումը, թղթաբանությունը, լոգիստիկան և իրավական երաշխիքները։

Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը

Մենք սկսել ենք 2018 թվականից շինարարական տեխնիկաներից, և այնուհետև ընդլայնվել ենք՝ առաջարկելով համապարփակ արտադրական լուծումներ։

Որո՞նք են մեզ հետ համագործակցության առավելությունները՝ գործարաններից գնումներ կատարելու փոխարեն։

Հաճախորդները ստորագրում են պայմանագիր մեզ հետ, ոչ թե գործարանի։ Սա նվազեցնում է ռիսկերը, քանի որ մենք ունենք իրավական ուժ ունեցող պայմանագրեր մեր գործընկերների հետ։